23/02/2017 12:17
Վրաստանում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը. Վահան Մարտիրոսյան
Վրաստան կատարելիք այցից դրական ակնկալիքներ ունենք, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Բնական է՝ կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ռուսական և վրացական կողմերից հարցի վերաբերյալ հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»։
Այլ մանրամասներ նախարարը խոստացավ ներկայացնել հանդիպումից հետո։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։