04/03/2017 11:41
Փետրվարին Մարտակերտում վիրավորված զինվորի առողջական վիճակում կա փոքր դրական տեղաշարժ. Արտաշես Խաչատրյան
Փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
«Վիճակում փոփոխություններ չկան: Համենայնդեպս, դեպի վատը չկա, մի փոքր դրական շարժ կա», - ասաց Արտաշես Խաչատրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավորում ստացած Կորյուն Կիրակոսյանը նախ տեղափոխվել է Մարտակերտի զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է, որից հետո Ստեփանակերտ ու Երևան: Երևանում ևս զինծառայողը վիրահատվել է:
«Դրանից հետո նոր վիրահատական միջամտություն չի կատարվել», - ասաց Արտաշես Խաչատրյանը: