Քաղաքականություն մտնում եմ ազնիվ նպատակներով. Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյան (Տեսանյութ)

09/03/2017 15:47

Քաղաքականություն մտնում եմ ազնիվ նպատակներով. Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյան (Տեսանյութ)


Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը շախմատային աշխարհից հեռանալու մտադրություն ունի: Նա Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով մասնակցում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բացի համամասնական ցուցակից, որտեղ նա 137-րդ տեղում է, շախմատիստուհին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը:

Ի դեպ, Լիլիթը նույն մարզի Փարպի գյուղից է:

Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցել է Aysor.am-ի թղթակիցը:

- Երբ համամասնական ցուցակում և ռեյտինգային թեկնածուների ցանկում տեսանք Ձեզ, անկեղծ ասած, զարմացանք: Առաջին հարցս հենց այդ մասին է՝ ինչո՞ւ եք գնում քաղաքականություն:

- Երբ Հանրապետական կուսակցությունից ստացա առաջարկն առաջադրվել Արագածոտնի մարզում որպես պատգամավորության թեկնածու, գիտեք, մտածեցի, որ կուսակցությունում կան շատ հմուտ ղեկավարներ և եթե նրանք տեսնում են իմ մեջ նաև այդ որակները, որ ես կարող եմ դրսևորել քաղաքական դաշտում, վստահում են ինձ, ուզում են իմ թեկնածությունն առաջադրել, ես մտածեցի, որ պետք է փորձեմ և տեսնեմ, թե ժողովուրդը ինչպես կարձագանքի դրան, ինչպես կտեսնի ինձ այս դերում: Եթե ստացվի, որ հայտնվեմ ապագա Ազգային ժողովում, իմ ամբողջ ներուժը, այն հմտություններն ու համոզմունքները, որ այս տարիների ընթացքում ձեռք են բերվել շախմատի պայքարի մեջ, հուսով եմ, որ կկարողանամ օգտագործել նաև այս ոլորտում: Այդ հմտությունները կօգնեն նաև օգտակար լինել իմ երկրին, ժողովրդին:

- Կուսակցական չեք:

- Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: Անդամագրվել եմ տարիներ առաջ: Պետք է ասեմ, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը կապված է եղել մեր նախագահի անձի հետ, որովհետև գիտեք երևի, որ մեր նախագահը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է և արդեն երկար տարիներ ղեկավարում է ֆեդերացիան ու նրա օրոք Հայաստանը դարձավ շախմատային գերտերություն: Շախմատի պատմության մեջ ֆենոմենալ հաջողություններ գրանցեցինք: Այս տարիները, իրոք, ցույց են տվել, որ մեր նախագահը հմուտ, իմաստուն ղեկավար է: Դա է պատճառը եղել, որ ես անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը:

- ՀՀԿ-ին անդամագրումը նախագահի անձով է պայմանավորված, բայց ծանոթ չե՞ք կուսակցության գաղափարներին:

- Ես քաղաքականության մեջ չեմ եղել, իմ ամբողջ ուղին անցել է շախմատային պայքարի մեջ, սպորտային բուռն կյանքով, մինչև այսօր. վերջերս եմ վերադարձել Իրանից, որտեղ աշխարհի առաջնությանն էի մասնակցում: Ես քաղաքականության մեջ ամբողջությամբ չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այս ոլորտին տիրապետում եմ: Նոր եմ մտնում այս ոլորտ՝ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ եմ մոտենում այս հարցին:



- Ի՞նչ եք խոստանում ընտրողներին, ինչպիսի՞ ընտրապայքար եք ծավալում՝ հաշվի առնելով այն, որ նույն կուսակցությունից Արագածոտնում ռեյտինգային ընտրակարգով բավականին փորձ ունեցող թեկնածուներ են առաջադրված՝ Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան:

- Իմ նպատակները շատ ազնիվ են, ես շատ ազնիվ նպատակներով եմ մտնում այս դաշտ որքան իմ ուժերի սահմանում է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին: Ես հիմա ուզում եմ ակտիվորեն մասնակցել ամբողջ քարոզարշավի ընթացքին, ինչքան հնարավոր է շատ գյուղեր այցելել, խոսել բնակիչների հետ: Այդ ամենը ուզում եմ տեսնել իմ աչքերով, նրանց խնդիրները լսել հենց իրենցից, փորձել կուսակցության ծրագիրը, խնդիրները լուծելու տարբերակները մարդկանց ներկայացնել: Թող ժողովուրդը որոշի, թե ում է ուզում տեսնել ընտրված: Ես կողմ եմ ազատ ու արդար ընտրապայքարի, մրցակցությանը: Հորդորում եմ բոլորին լուրջ վերաբերվեն այս ընտրություններին, որովհետև շատ կարևոր հարց է լուծվում՝ պետք է ընտրվի մեր ապագա Ազգային ժողովը, այնուհետև կառավարությունն է կազմվելու:

- Մարդկանց շրջանում կա տարածված կարծիք, որ, դուք ՀՀԿ-ի կողմից ներկայացվել եք, որպեսզի մաքուր պահեք կուսակցության անունը...

- Ճիշտն ասած, չեմ կարծում, թե այդպես է: Ընդհակառակը, կարծում եմ, որ կուսակցությունը ուզում է նոր սերնդի ալիք բերի Ազգային ժողով՝ նոր դեմքերով ներկայանա իր ընտրողին: Շատ ուրախ եմ, որ նման կարծիք կա, որովհետև, այո, իմ ուղին արդար է, նպատակները ազնիվ է, իմ ամբողջ շախմատային ուղին էլ ես արդար եմ անցել և այս դաշտ էլ մտնում եմ ամբողջությամբ ազնիվ նկատառումներով և մաքրությամբ: Կարծում եմ, որ ժողովուրդը կգնահատի հենց այդ արժեքները ու վստահություն կներշնչեմ իմ ընտրողին:

- Լիլիթ, Ձեր մուտքը քաղաքականություն արդյոք ենթադրո՞ւմ է, որ դուք դուրս եք գալիս, հրաժարվում եք շախմատից:

- Տեսնենք՝ ինչպես կստացվի ապրիլի 2-ից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե որտեղ ես կգտնվեմ: Եթե ժողովրդի վստահությունն ստանամ ու հայտնվեմ մեր գալիք խորհրդարանում, բնական է, որ շախմատը կանցնի երկրորդ պլան, որովհետև, ինչպես նշեցի, մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ եմ վերաբերվում այս նոր ոլորտին: Ինքս իմ նկատմամբ շատ խստապահանջ եմ, ես եղել եմ շախմատում ու այս ոլորտում ինձ համար շատ բացեր կան, հետևաբար ես պետք է շատ աշխատեմ ինձ վրա, փորձեմ բացերը լրացնել, համապատասխանել այն պատգամավորի կերպարին, որն ուզում եմ տեսնել: Բնական է, որ այդ պարագայում չեմ կարող ժամանակ հատկացնել շախմատին:

- Չեք ափսոսո՞ւմ դրա համար:

- Գիտեք, այսպես ստացվեց: Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ գալիս էին այդ մտքերը, որ պետք է մի ուրիշ ուղիում էլ, եթե հնարավոր է, ինձ տեսնեմ: Չէի մտածում, որ դա կլինի հենց քաղաքականությունը: Տեսնենք՝ ինչ կլինի: Շախմատային կյանքը հեշտ կյանք չէ. անընդհատ մրցաշարեր, հավաքներ, լարվածություն, ճանապարհորդություն և իսկապես գալիս է մի պահ, որ ցանկանում ես նստակյաց կյանք վարել:

- Ձեր ամուսինը գերմանացի է, նա ինչպե՞ս ընդունեց այդ որոշումը:

- Մեծ ոգևորությամբ: Ինքը շատ լավ է նայում այս ամենին: Ասեմ, որ գերմանացի է, բայց շատ սիրում է Հայաստանը ու հայերին: Արդեն չորս տարի է՝ ամուսնացած ենք, բայց դեռ չենք կարողանում կողմնորոշվել, թե որ երկրում պետք է հիմնվենք, որովհետև այստեղ էլ ենք մեզ լավ զգում, այնտեղ էլ: Իսկապես, չենք կարողանում կողմնորոշվել, ապրիլի 2-ից հետո արդեն պարզ կլինի. եթե հաջողվի անցնել խորհրդարան, կհաստատվենք Հայաստանում: Ամուսինս դրական է նայում դրան:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» 09/01/2025 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը 09/01/2025 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն 09/01/2025 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է 09/01/2025 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 09/01/2025 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 09/01/2025 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան 09/01/2025 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է 09/01/2025 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 09/01/2025 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը 09/01/2025 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը 09/01/2025 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը