Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ, վախենում եմ՝ Աստված հոգիս չառած, խելքս առնի. Դավիթ Հակոբյան

14/03/2017 16:10

Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ, վախենում եմ՝ Աստված հոգիս չառած, խելքս առնի. Դավիթ Հակոբյան


Լինի գործնական, թե անձնական առումով, կան հանդիպումներ, մարդիկ, ովքեր այնքան վառ են, խոսուն, որ նրանց կարող ես լսել լռելյայն, առանց ընդհատելու: Կլանել ու հետագայում վերհիշել ամեն մի շարժում, արտահայտություն, դիմախաղ…

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, մանկավարժ Դավիթ Հակոբյանին հանդիպեցինք Թատերական ինստիտուտում գտնվող դերասանական սենյակներից մեկում: Իր էմոնցիոնալ կերպարներով մշտապես աչքի ընկնող արտիստը խորագետ ու ազդեցիկ է նաև կյանքում: Զրույցի ընթացքում պարզ ու շիտակ է, առանց արտիստիզմի: Միակ վատ սովորությունը, որն աչքիցս չվրիպեց, առանց դադարի միմյանց հաջորդող ծխախոտի վառվող գլանակներն էին… 

- Պարոն Հակոբյան, հեռուստադիտողը սիրում է Ձեզ անընդհատ էկրաններին տեսնել: Կա՞ նոր նախագիծ, որի միջոցով շուտով կհանդիպենք:

- Այժմ նկարահանվում եմ Շանթ հեռուստաընկության «Օտարը» սերիալում, որը տեղական արտադրության է… Մոտ օրերս կսկսեմ համագործակցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Մի քանի դերերով հրավիրված եմ: Իհարկե, ոչ համատարած, բայց աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ որևէ թատրոնի դերասանի այլ թատրոնի ներկայացման մեջ հանդես գալու հրավեր են անում: Դպրոցական էի, շատ լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին Գուրգեն Ջանիբեկյանը, լինելով Սունդուկյան թատրոնի հզոր դեմքերից մեկը, Դրամատիկ թատրոնում Հրաչյա Ղափլանյանի բեմադրությամբ խաղաց Հայր Տոնապետ ներկայացման մեջ…

- Նման դեպքերում թատրոնները, կոլեգաները միմյանց չե՞ն խանդում:

- Անպատճառ, նման խանդ առաջանում է: Գիտեք, թատրոնը շատ հետաքրքիր է, թվում է, թե թաքուն, բայց իրականում շատ բացահայտ մրցակցություն է առաջացնում: Եվ հենց դա է հետաքրքրությունը (ժպտում է՝ հեղ.)…

- Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում եք խոսքի կուլտուրա և բեմական խոսք: Փաստորեն, դաս եք տալիս նաև ապագա հոգևորականների՞ն…

- Այո, չէ՞ որ պարտադիր պայման է, որ նրանք խոսքի կուլտուրային տիրապետեն: Գիտելիքը ձևի միջոցով է փոխանցելի դառնում: Եթե խոսքի ձևին չտիրապետեցիր, իմաստն իմաստազրկվում է: Պատահական չէ, որ խոսքը բուժիչ հատկություն ունի, Հիսուսը, Նարեկացին էլ էին խոսքով բուժում: Գիտե՞ք, որ ռուսերեն «врач» (բժիշկ) բառը առաջացել է «речь» (խոսք) բառից (ժպտում է հեղ.):

- Համազգային թատրոնի բեմադրիչ եք, դերասան, երբեմն համագործակցում եք Հենրիկ Մալյան թատրոնի հետ, որտեղից սկսվել է Ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Թատերական ինստիտուտում կուրսի ղեկավար եք, դասավանդում եք դերասանի վարպետություն: Հանրային հեռուստատեսությունում ֆիլմերի կրկնօրինակում եք անում… Մի խոսքով՝ թատրոն, դասախոսություն, սերիալ ու ֆիլմեր. Ձեր օրը քանի՞ ժամից է բաղկացած, ինչպե՞ս եք հասցնում այս զբաղվածության մեջ:

- (Ծիծաղում է հեղ.) անկեղծ ասած՝ չգիտեմ… Զինվորին հարցնում են՝ քանի՞ ժամ ես ծառայում, ասում է՝ 25, ամբողջ օրը ծառայում ենք, առավոտն էլ մեկ ժամ շուտ են արթնացնում (ծիծաղում է հեղ.)… Իրականում, օրը շատ է, 24 ժամը փոքր ժամանակահատված չէ, ցանկության դեպքում ամեն ինչ կհասցնես: Քանի դեռ առողջությունդ ներում է, պետք է գործես: Հենց հոգնեցիր, այլևս ոչ մեկին պետք չես լինի, իսկ դա շատ տհաճ զգացողություն է: Ամերիկյան մի հին ու դաժան ֆիլմ կա, կոչվում է «Հոգնած ձիերին գնդակահարում են»…

- Վերջերս նկարահանվեցիք Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որտեղ Ձեր մարմնավորած հերոսը թոռնիկին մղում էր համարձակ քայլերի` ապրելուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, երկիրը թողնելուց վախենում ես, սիրելուց վախենում ես… Իրական կյանքո՞ւմ էլ ռիսկային քայլերի կողմնակից եք…

- Ես մեծացել եմ պապիս-տատիս մոտ, մանկապարտեզ չեմ գնացել, ինչի համար շատ շնորհակալ եմ ճակատագրին: Պապիկս դաշնամուրի գործարանում էր աշխատում ու երբեմն ինձ իր հետ տանում էր: Իրենից կյանքում շատ բան եմ սովորել… Տան վրա տարբեր աշխատանքներ ունեինք կատարելու. երբ մի գործն ավարտում, մի քիչ հանգստանում էինք, հարցնում էր. «Ինչո՞ւ եք այսպես պարապ նստել, էդպես մի նստեք, բանըմ էրեք: Հեչ որ շատ բան չունեք էնելու, էն դուռը բացեք-փակեք, բացեք-փակեք, մենակ պարապ մի մնացեք»… Մարդու կյանքն անդադար ռիսկ է ենթադրում, երեխան ծնված օրվանից ռիսկի փորձության մեջ է. կրակ տեսավ, ռիսկ է անում ու ձեռք տալիս, հետո է ուղեղն աշխատում, որ պետք է շրջանցել: Ի վերջո, աշխարհը շարժում է վախը, այն ամենակարևոր բանն է այս կյանքում, ստիպում է հաղթահարել դժվարությունները: Վախից հերոս են դառնում: Պատկերացրեք՝ ինչ արհավիրք կկատարվի, եթե վախը չլինի: Ով մահից չի վախենում, առնվազն հիմար է:

- Դո՞ւք ինչից եք վախենում:

- (Մտածում է հեղ.) դժվար հարց է: Այ, երևի վախենում եմ, որ հանկարծ մի օր կհոգնեմ ու ոչ մեկին պետք չեմ լինի: Վախենում եմ՝ հանկարծ Աստված հոգիս չառած՝ խելքս առնի: Նման բան շատ հաճախ է լինում, ու ահավոր է… Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ՝ ուսանողներիս հետ, ընտանիքիս, թոռներիս կողքին: Ընդհանրապես, մարդը ծնված օրվանից հաղթահարում է իր մենակության կոմպլեքսը. մենակ ծնվում է, մենակ ապրում, մենակ էլ մեռնելու է, ոչ-ոք իր հետ չի գնալու: Մնացած ամեն ինչ՝ ընկերներ, ընտանիք և այլն, մարդը հորինել է այդ կոմպլեքսը հաղթահարելու համար (ծխախոտ է վառում հեղ.)…

- Կրկին վերադառնալով «Կյանք ու կռիվ» ֆիլմին, եթե օբյեկտիվորեն դատենք՝ ի՞նչ կարծիք ունեք ֆիլմի մասին:

- Շատ ուրախ եմ, որ հանձինս այս ֆիլմի՝ հայ կինոն վերադարձավ պրոֆեսիոնալ հենքի վրա: Այստեղ պրոֆեսիոնալ է և՛ մոտեցումը, և՛ սցենարական կառուցվածքը, և՛ դերասանական կազմի ճիշտ հավաքագրումն ու օպերատորական արվեստը… Իհարկե, կարելի է ինչ-որ բաների հետ համաձայնվել, ինչ-որ բաների հետ էլ՝ ոչ: Բայց արվեստը հենց նրանով է հետաքրքիր, որ միշտ հարց է առաջացնում… Ժամանակին նոր կինոլեզու էր «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը: Չեմ ասի, թե «Կյանք ու կռիվն» էլ նոր կինոլեզու է, բայց սա այն երկար լռած լեզվի շարունակությունն է: Սա մի թռիչքաձող է, որից ցածր այլևս չի կարելի նկարել… Գիտեք, կինոն հարուստ երկրի արվեստ է, ծախսատար է: Մեր կինոն փոքր շուկա ունի՝ իր ծախսը ետ բերելու համար: Պետք է կարողանա «խցկվել» միջազգային արենա, որպեսզի իր «ամագը» կատարված լինի:

- Պարոն Հակոբյան, վերջին տարիներին սերիալն ամենապահանջարկ ունեցող ու սպառվող հեռուստաարտադրանքն է: Գո՞հ եք սերիալների որակից, սցենարիստներից:

- Լինի սերիալ, կինո, թատրոն, նկարչություն, թե երաժշտություն, միևնույն է, պետք է այդ գործով տաղանդավոր մարդիկ զբաղվեն: Ժամանակին ամերիկյան մի քանի սերիալների թարգմանություն եմ արել, ինչպիսիք են «Լրտես աղջիկը», «Կոմիսար Մեգրեն»… Ես չեմ կարող դրանք սերիալ համարել, հետաքրքիր ու բովանդակալից ֆիլմաշարեր են: Պարզապես, մերոնք դեռ մի քիչ սխալ են մոտենում այդ պրոցեսին, կարծում եմ, շուտով առավել լուրջ ու պրոֆեսիոնալ կմոտենան: Չեմ թաքցնի, երբեմն լինում են տեղական շատ լավ սցենարներ:

- Հաճախ հեռուստադիտողը բողոքում է, որ այս կամ այն սերիալը վերցված է արգենտինական, բրազիլական կամ մեկ այլ երկրի արտադրանքից:

- Ինչո՞ւ ոչ, դա էլ տարբերակ է, ինչպես, օրինակ, Շեքսպիրի գործերն ենք վերցնում, թարգմանում ու բեմադրում: Չանե՞նք: Հայերը միշտ էլ թարգմանել են ու պատահական չէ, որ միայն մենք ունենք Թարգմանչաց տոն: Վերադառնալով սերիալներին, այո, երբեմն հեշտ, բայց անորակ ճանապարհն ենք ընտրում: Միշտ չէ, որ սերիալ նկարողներն այնքան գումար են ունենում, որ կարողանան լավ դերասանների հրավիրել: Չէ՞ որ նրանք ավելի թանկ են նստում իրենց վրա, քան ոչ պրոֆեսիոնալները: Բայց ասեմ, երբեմն ոչ դերասանների մեջ լինում են բավական հաջող դերակատարներ: Սակայն նրանց չի կարելի կրկնել հաջորդ ֆիլմում: Օրինակ, Ֆելինին մի քանի գլխավոր դերակատար էր պահում, իսկ մնացածը տիպաժներ էին, որոնք այլևս որևէ ֆիլմում չէին նկարահանվում: Այ, թատրոնում դա անհնար է, այն պահանջում է բացարձակ պրոֆեսիոնալների մասնակցություն:

- Առաջարկի՞, թե՞ պահանջարկի արդյունք է, որ հեռուստատեսությունը սպառողին շատ հաճախ անորակ «պրոդուկտ» է հրամեցնում:

- Ի տարբերություն թատրոնի՝ հեռուստատեսությունը բոլորի տանն է: Մի բան էլ կա, որ նորից ամեն օր բոլորիս տանն է՝ սառնարանը: Երեկոյան, երբ տուն եք գնում, ուտում եք այն, ինչ ունեք Ձեր սառնարանում չէ՞, որը հենց դուք եք դրել այնտեղ: Է, լավ, համեղ բան դրեք, համեղ բան կերեք (ժպտում է՝ հեղ.)… Թյուր կարծիք կա, թե այն, ինչ ցուցադրում են, հասարակության պահանջն է, պահանջարկը առաջարկ է ծնում: Նման բան չկա, հեռուստադիտողին լավ բան առաջարկեք, տեսնենք՝ վատը կուզե՞ն: Շատերին գիտեմ, ովքեր հնարավորություն ունեն համացանցի կամ կաբելային հեռուստաընկերության միջոցով այլ ֆիլմեր ու հաղորդումներ նայել, ու այդպես էլ անում են…

- Երիտասարդությունը թեթև արվեստի, ժամանցի կողմնակից է, կարծեք, այնքան էլ հետաքրքրված չէ լուրջ արվեստով: Կարելի՞ է համարել, որ դա կրթական համակարգի խնդիրն է:

- Ամենացավոտ կետին կպաք (մտածում է՝ հեղ.)… Այո, այսօր կրթությունը պաշտպանության համակարգին համազոր գերակա խնդիր է մեր հասարակության համար: Խոսքս ճիշտ կրթության, և ոչ թե ձև-կրթության մասին է: Սինգապուրը հետամնաց երկիր էր, բայց գերակա խնդիր դարձնելով կրթությունը՝ շատ կարճ ժամանակում ծաղկեց: Այնտեղ աշխատավարձի չափորոշիչը մանկավարժի աշխատավարձն է, այն ամենաբարձրն է: Բայց ամեն մարդ իրավունք չունի մանկավարժ աշխատել, ի տարբերություն նրա, որ մեզ մոտ ով ասես մանկավարժ է… Իզուր չէ, որ Մաշտոցի պես հանճարը դպրոցներ էր բացում: Անկիրթ մարդն ի վիճակի է և՛ սպանելու, և՛ գողանալու: Նա չի հասկանում, որ պետք է ոչ թե գողանալ, այլ ստեղծել: Խնդրում եմ, մոռացեք այն միֆը, թե «գողը» (թաղային հեղինակություն՝ հեղ.) բարձրագույն կրթություն ու ինտելեկտ ունի, նման բան չի եղել, չկա ու չի էլ լինելու: Կիրթ մարդկանց հավաքական ուժն է, որ ազգին երանգ ու գույն է տալիս: Այսօր շատ է չարաշահվում ազգ-ժողովուրդ հասկացությունը: Ժողովուրդը դեռ ազգ չէ: Ազգը բարձր գիտակցության, կրթվածության համակարգի ձևավորված վիճակ է, հակառակ դեպքում՝ ընդամենը ցեղախումբ ես դառնում: Մի հին խոսք կա՝ ազգն ու չարիքը հավերժ կռվի մեջ են: Ժողովուրդը չի խառնվում, գնում է նրա հետևից, ով հաղթում է: Կռիվ տվողն ազգն է. ազգը չէ՞ր, որ նախորդ ապրիլին թքած ունենալով սոցիալական անարդարության ու ամեն վատ երևույթի վրա՝ կանգնեց ու կռվեց մինչև վերջ, մինչդեռ շատերն ասում էին՝ այլևս ոչ-ոք չի կանգնելու ու չի կռվելու: Ես դեռ 6 տարի առաջ իմ հարցազրույցում ասել եմ՝ սխալվում եք, Աստված չանի՝ այդ օրը գա՝ կռվելու են: Ու ես ճիշտ էի՝ ապրիլն ապացույց: Փախնողը կփախնի, ուզում ես իրեն միլիոն տուր, ուզում ես ապահովիր մինչև այստեղ (ձեռքով ցույց է տալիս կոկորդը՝ հեղ.), կապ չունի: Զոհվածների մեծ մասը շատ վատ են ապրել, բա ո՞նց եղավ, որ խիզախել են, հերոսացել: Նրանք ԱԶԳ-ի ներկայացուցիչ են, դա ուրիշ բան է (վառում է հերթական գլանակը՝ հեղ.) …

Մենք սերունդ ենք ունեցել, որին բաց ենք թողել ձեռքներիցս: Բայց էլի Փառք Աստծո, ամեն ինչ հնարավոր է, երբեք ուշ չէ սկսել նորից… Գիտեք, ժամանցը վատ բան չէ, արվեստն էլ, վերջին հաշվով, ժամանց է, պարզապես ժամանցի այդ տեսակով հետաքրքրված են առավել կրթված ու ինտելեկտուալ մարդիկ: Կան նաև ակումբային, ռեստորանային ժամանցներ, մարդ էլ կա, նախընտրում է դասական կամ սիմֆոնիկ համերգի գնալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դու կրթվածության ինչ «level»-ի վրա ես: Հենց դա է բնորոշում քո ունեցած պահանջարկը: Չկարծեք, թե շատերին է հետաքրքիր, թե Բրեդ Փիթն ինչ վերնաշապիկ է հագնում կամ Մադոննան քանի սիրած է ունեցել (ծիծաղում է՝ հեղ.): Ցավոք, հակառակ միտումն էլ կա. լայն մասաներին հետաքրքիր չէ, թե Թումանյանն ինչո՞ւ էր հիվանդ, ինչո՞ւ 10 երեխա ուներ ու չէր կարողանում նրանց կերակրել, որ իշխանուհի Թումանյանը հանգանակություն էր հավաքում, որպեսզի Թումանյանի ընտանիքին օգնի…

- Որո՞նք են այսօրվա սերնդի առավելությունները:

- Սրանք շատ ավելի համարձակ են, տաղանդավոր, պահանջատեր ու ազատ, որովհետև չգիտեն՝ ինչ բան է ոչ ազատը: Հատկապես պատանիները, երիտասարդություն նոր ոտք դրածները չգիտեն՝ ինչ բան է Սովետական Միության կազմի մեջ լինել: Չեն հասկանում, թե, օրինակ, Ղարաբաղն ինչո՞ւ պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ… Պարզապես երկար տևող սոցիալական անարդարության պրոցեսը, փոքր շուկայի անհեռանկարությունն ու հիասթափությունները այս պատանիների գիտելիքները ծանծաղ են դարձնում: Ինտերնետն այս դարի զենքն է, եթե ճիշտ օգտվեն դրանից, այնտեղ էլ լուրջ գիտելիք կգտնեն: Բայց առաջին կոճակին թխկացնելով (խփում է սեղանին հեղ.) ինչ բացվում է էկրանին, դա էլ համարում են գիտելիք: Տեղեկատվությունը, պարզ ինֆորմացիան դեռ գիտելիք չէ: Հենց այստեղ է, որ մեր երիտասարդները մի քիչ թերանում են… Հուսամ, դա ժամանակավոր երևույթ է, հետագա սերունդն էլ ավելի շատ տաղանդավոր ու համարձակ կլինի…

Շարունակելի...

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Այսօր, 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը Այսօր, 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի Այսօր, 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել Այսօր, 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Այսօր, 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել Այսօր, 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ Այսօր, 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է Այսօր, 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) Այսօր, 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին Այսօր, 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել Այսօր, 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը Այսօր, 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) Այսօր, 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Այսօր, 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն Այսօր, 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան Այսօր, 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել Այսօր, 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) Այսօր, 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով

Տվյալ բաժնի վերջին նյութերը