02/04/2017 09:33
Տեղամասում, որտեղ պետք է քվեարկեր Վիգեն Սարգսյանը, Կարգին Հայկոն խախտում է գրանցել. (Լուսանկարներ, տեսանյութ)
Երևանի կենտրոն համայնքում գործող 9/47 ընտրատեղամասում, որտեղ քիչ հետո սպասվում է ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանի քվեարկությունը, տեղական դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) խախտում է արձանագրել: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ, ինչպես նաև պատուհան, այս մասին փոխանցում է Aysor.am-ի լրագրողը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը ասաց, որ դա մանրուք է, տեսախցիկը չի աշխատում: «Պատուհանից նայեք, որ որևէ մեկը չի նայում», - ասաց նա:
Ավելի ուշ Հայկոյի պնդումներից հետո հանձնաժողովի նախագահն ասաց, որ թերությունները կվերացնեն: