02/04/2017 16:47
Եթե ՀՀԿ-ն քիչ հավաքի, մեղավորը մենք ենք. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամենաշահագրգռվածն է, որ ընտրական գործընթացը գնա ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Գոնե մինչև այս պահը ՀՀԿ-ն ապացուցում է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով», - ասաց նա։
ՀՀԿ խոսնակը նշեց, որ այս ժամանակահատվածում չի տեսնում որևէ հիմք՝ հետընտրական որևէ այլ հակաօրինական զարգացման համար։
«Հետընտրական զարգացումների համար մի շարք կուսակցություններ արդեն նշել են , որ կգնան հետընտրական զարգացման, եթե նրանց ձայները մասսայաբար կեղծվեն ու նրանց ձայնը չհասնի ընտրողին, ես էլ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բազում են եղել ու կան այսօր ևս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, որոնք դրական են գնահատել ընտրական գործընթացը», - ասաց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն քիչ հավաքի, մեղավորն իրենք են, շատ էլ հավաքի, էլի մեղավորն իրենք են։