02/04/2017 12:37
Շատ մեծ թիմ է աշխատել, այդ իսկ պատճառով էլ շատ լավ արդյունքներ ենք ակնկալում. Պյոտր Սվիտալսկի
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա ընտրություններից լավ արդյունքներ է ակնկալում, այս մասին դեսպանը նշեց Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում:
«Շատ մեծ թիմ է աշխատել, այդ իսկ պատճառով էլ շատ լավ արդյունքներ ենք ակնկալում: Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն», - ասաց Պ. Սվիտալսկին:
Այսօր ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: