03/04/2017 14:46
Խորհրդարական ընտրությունները նորմալ էին կազմակերպած, նկատելի էին հանրային կարծիքի վրա ճնշումների դեպքեր. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրին ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրենց դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը:
«Խորհրդարական ընտրությունները նորմալ էին կազմակերպած: Չնայած նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ նկատվել է վստահության պակաս ընտրությունների նկատմամբ: Չնայած իր բարդություններին՝ ընտրությունների իրավական դաշտը համապարփակ է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Իգնասիո Սանչես Ամորը:
Նաև ասաց, որ նկատել են հանրային կարծիքի վրա ճնշումների, ընտրախախտումների դեպքեր, խոսքի ազատությունն, ընդհանուր առմամբ, իրականացվել է:
«Քվեարկությանն օրն, ընդհանուր առմամբ, հանդարտ էր: Եղել են կուտակումներ, հերթեր, ընտրողները դժվարություններ են ունեցել ընտրական պրոցեսն ընկալելու ուղղությամբ: Խորհրհարդարանական մեծամասնությանը և ուժերին կոչ ենք անում, որպեսզի պահպանեն ձևավորված քաղաքական մշակույթը», - ասաց դիտորդը: