05/04/2017 10:59
«ԵԼՔ»-ում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը
«ԵԼՔ» դաշինքում չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը։
«Մենք նման հարց չենք քննարկել», - Aysor.am-ին ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվե՞լ է արդյոք Ազգային ժողովում փոխխոսնակ առաջադրելու հարցը, մասնավորապես, «Ծառուկյան» դաշինքի հետ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ թեմայով ոչ մի քննարկում դեռ չի եղել։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր՝ «Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
«Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։