12/04/2017 21:39
Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կգնան ՊՆ՝ որպես նախարարի տեղակալներ. Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չկա, ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա «շատ հավանական» համարեց այն, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, հնարավոր է, գնան պաշտպանության նախարարություն։
«Քաղաքական որոշումը կայացված է։ Այո, դուք նրանց ապագայում կտեսնեք պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալներ», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ երկուսն էլ կարող են իրենց պրոֆեսիանալ ունակությունները ներդնել Զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում։
«Բայց քանի դեռ հրամանը չկա, չեմ շտապում նրանց շնորհավորել», - ասաց Էդուարդ Շարմազանովը։