18/04/2017 13:23
Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին մեղադրել է էթիկայի կանոնները խախտելու և ոչ պրոֆեսիոնալիզմի համար. Տեսանյութ
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրում է ոչ պրոֆեսինալ լինելու համար:
«Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ», - լրագրողներին ասաց Զ.Փոստանջյանը:
«Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքի բարձրախոսը և հեռանալ։
Փոստանջյանին դուր չէին գալիս «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանին մասին հարցերը։
«Ելքից էլ հարց չտաս «վաբշե», - ասել է նա՝ արդեն ոտքի կանգնած»։