21/04/2017 14:21
Համարյա ամեն օր ունենք այցելուներ Թուրքիայից. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
«Սա կարևոր տարեդարձ է, որը մեզ հնարավորություն է տալու հետադարձ հայացքով նայել թե վերջին 50 տարիների ընթացքում ինչպիսի առաքելություն ունեցավ այս հուշահամալիրը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտը», - ասաց Հայկ Դեմոյանը։
Վերջինս նշեց, որ երկու տարի է անցել նոր ցուցադրության և հիմնարար վերանորոգոմից հետո, իսկ այս ընթացքում պարբերաբար դրական կարծիքներ են ստանում ցուցադրության որակից, նյութերի բազմազանությունից:
«Համարյա ամեն օր ունենք այցելուներ Թուրքիայից։ Նրանք թուրքեր են, մեր հայրենակիցները չեն և դա արդեն մեզ համար զարմանալի չէ։ Ուղղակի արձանագրում ենք, որ բացված ցուցադրությունն իր որակով հետաքրքրություն է առաջացնում նաև թուրքական լսարանի մոտ և Հայաստան այցելած թուրք զբոսաշրջիկները կամ գործարարները այցելում են նաև թանգարան», - ասաց Հայկ Դեմոյանը, ևս մեկ անգամ կարևորել այդ այցելությունները, քանի որ, ըստ նրա, իրենց աշխատանքի թիրախային լսարաններից գլխավորներից մեկը հենց թուրքական լսարանն է։