01/05/2017 14:57
Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքի հետևանքով հայ է տուժել
«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թայլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում:
Ինչպես հայտնում ТАСС-ը, վայրէջքից ոչ վաղ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևորներ տարբեր կոտրվածքներ են ստացել:
Տուժողների հրապարակված ցուցակում կա նաև ազգությամբ հայ` 1982թ. ծնված Տատյանա Ավետիսյանի անունը: Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այժմ պարզում ենք նրա քաղաքացիությունը», - նշեց Տիգրան Բալայանը: