08/05/2017 13:50
Մենք ծնողներին զգուշացրել ենք, որ հնգյակի ապրելու շանսերը քիչ են. Մանկաբարձ-գինեկոլոգ (Տեսանյութ)
Հնգյակ ծննդաբերած կնոջը հղիության 8 շաբաթում մասնագետները առաջարկել են ռեդուկցիա անել և ազատվել երեք երեխայից։
«Մենք բացատրեցինք, որ հնգյակ երեխա ունենալու փորձը շատ քիչ է և բացատրեցինք, որ պետք է ռեդուկցիա անել, որ երկու երեխան ապրեն, բայց նրանք կտրականապես հրաժարվեցին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը։
Նրա խոսքով՝ իրենք ծնողներին ի սկզբանե զգուշացրել են, որ հնգյակ երեխայի ապրելու շանսերը քիչ են։
«Մենք հղիության ընթացքում շատ սիրեցինք նրանց, արդեն մտերմացել էինք այդ ընտանիքին, և մենք այլ անելիք չունեինք, քան հսկել, և հասցրեցինք մինչև 28 շաբաթական հղիություն», - ասաց Աբովյանը։