Շուշին. Մի «կարիսպանդենտի» պատմություն

09/05/2017 15:16

Շուշին. Մի «կարիսպանդենտի» պատմություն


«Կարիսպանդենտ, ա՛ կարիսպանդենտ. Ինձ մին կանփետ տուր», - Արթուրն ասում է առաջին նախադասությունը, ժպտում ու դժվարանում շարունակել, երբ հարցնում եմ 90-ականներին պատերազմող Արցախի մասին։ Ձայնագրիչը դեռ չեմ էլ հասցրել միացնել՝ պատմությունը շարունակում է.

«Որ ասեցիր Ստեփանակերտ՝ առաջինն էդ տեսարանը միտքս եկավ։ Նկարահանումներ էի անում հոսպիտալում՝ ներկայիս Արցախի նախագահականի տեղում էր։ Դուրս եկա հրապարակ, մի տղա մոտ վազեց, քաշեց թևիցս, թե «կարիսպանդենտ, ա՛ կարիսպանդենտ. ինձ մին կանփետ տուր»։ Փախա տեղից։ Չեմ էլ հիշում ոնց, առանց հետ նայելու՝ փախա. 92թ.-ի Ստեփանակերտից էդ ու էլի շատ երեխեքի աչքեր եմ հիշում»։

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության լրագրող, վերլուծաբան Արթուր Գրիգորյանը Արցախ է մեկնել 1992թ.-ին՝ Խոջալուի իրադարձություններից անմիջապես հետո։ Նկարահանումներ է կատարել Խոջալուում, շրջափակված ու կրակի տակ գտնվող Ստեփանակերտում, Մարտակերտում, հարակից գյուղերում։ Մասնակցել է նաև 1992թ.-ի մայիսի 7-ից 9-ը Շուշիի ազատագրման գործողությանը։



Ղարաբաղ գնացի միայնակ՝ իմ Sony Video 8 տեսախցիկով

«28 տարեկան էի։ Ղարաբաղում հայտնվեցի Խոջալուի օպերացիայի հաջորդ օրերին, այն ժամանակ, երբ արդեն, կարելի է ասել, գործնականում ոչ մի տեղ չէի աշխատում։ Ընդհանրապես ժուռնալիստիկայում հայտնվեցի պատահաբար, բայց վեցերորդ զգայարանի թելադրանքով։ Ավարտել էի Պոլիտեխնիկը, մասնագիտությամբ՝ ինժեներ։ 1992թ.-ին արդեն «Լրաբերի» գլխավոր ռեժիսորն էի, համագործակցում էի արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ, որտեղից էլ ինձ տրամադրել էին անձնական Sony Video 8 տեսախցիկը։ Այդ տարիների համար մեծ ճոխություն էր։ 92թ.-ի այդ շրջանում Հայաստանում ակտիվանում էին ընդդիմադիր գործիչները, լինում էին հանրահավաքներ։ Երկու անգամ հանրահավաքներից տեսանյութեր արեցի՝ եթեր չտվեցին, զայրացա, ինքնակամ հեռացման դիմում գրեցի ու բառացիորեն երկու օրից իմ տեսախցիկով գնացի դեպի անհայտություն՝ դեպի Էրեբունի օդանավակայան, որը Արցախի հետ միակ հնարավոր կապն էր։ Ղարաբաղ էի գնում, որովհետև կիզակետն այնտեղ էր։ Վախից ավելի հզոր էր, չգիտեմ դրան ոնց ասեմ, ռոմանտիկա՞ ասեմ, թե՞ պրոֆեսիոնալ պատվախնդրություն: Ես պետք է ապացուցեի, որ ամենալավն եմ, թե ոնց՝ չգիտեմ։ Պիտի դա անեի ես՝ իմ տեսախցիկով»։

Ստեփանակերտում ասեցին՝ «Էս քո կոյկեն, ստեղ կքնես։ Մնացածն էլ՝ ոնց մենք, տենց էլ՝ դու»

«Էրեբունի օդանավակայանում հերթեր էին: Հիշում եմ՝ մի քանի օր թռչել չստացվեց։ Հետո գնացինք ուղղաթիռով՝ ես, կամավորականները, վառելիքով տակառները։ Իջանք Մարտակերտի մոտ՝ Քոլատակում։ Խոջալուն դեռ մի քանի օր էր եղել, օդակայանը չէր շահագործվում։ Չեմ էլ հիշում ինչով ու ոնց հասանք Ստեփանակերտ։ Ղարաբաղում առաջին անգամ էի։ Ստեփանակերտում, չգիտեմ, ինչ-որ հարազատ բան զգում էի, բայց փետրվարյան առավոտի սարսափելի ցուրտը չէր թողնում, որ զգամ։ Առաջին բանը, որ տեսա՝ ջրի գնացող մարդիկ էին՝ մեծ բակերով, տակառներով։ Մեխանիկորեն սկսեցի նկարել։

Հետո վերև նայեցի՝ շենքերին, բոլորն ավերված էին։ Ներկայիս Ստեփանակերտի «Կալցեվոյ» կոչվող տարածքի մոտ էր, զինվորական հագուստով մի մարդ տեսա՝ հարցնում եմ «ստեղ ո՞վ է, ի՞նչ է», ուզում ես հասկանալ՝ ստեղ ի՞նչ սիստեմ է՝ ռայսովե՞տ, կոմունի՞զմ, ջոկատնե՞ր են, ֆիդայի՞ են՝ ո՞վ է ղեկավարը։ Պատասխանեց՝ իջի ներքև՝ ավտոբազա։ Իջա։
Համազգեստավոր մարդիկ էին գալիս, լսեցի մեկը բավականին կոպիտ ասում է. «А этих журналистов кто сюда пустил?»։ Հետո, տարիներ հետո, իրար հիշեցնում ենք այդ դեպքը՝ Արկադի Իվանիչն էր (Արկադի Տեր-Թադևոսյան՝ Կոմանդոս- հեղ.)։

Ավտոբազայից ինձ ուղարկեցին վերև՝ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետարանի շենքի տարածքում գործող կապի հանգույց, ասացին Արթուր անունով մարդուն կգտնես՝ ինքն էլ ապագա գեներալ, կապի զորքերի հրամանատար Արթուր Փափազյանն էր, այդ ժամանակ, կարծեմ, դեռ մայոր էր կամ կապիտան։ Գնացի, ասացի՝ «Բարև ձեզ, ես եկել եմ, «Լրաբերում» եմ աշխատում», իրականում ինքս էլ չգիտեմ դեռ աշխատում եմ, թե՝ ոչ։ Հիշում եմ՝ Արթուրը երևանյան հայերենով էր խոսում, Երևանից Ղարաբաղ առաջին անգամ եկածի համար մեծագույն հաճույք էր։ Նայեց, ասաց՝ «արի հետևիցս»։ Երկու հարկ իջանք, կազարմա էր։ Ցույց տվեց ձախից առաջին կոյկան, ասեց՝ «տեսնու՞մ ես՝ քոնն ա, ստեղ կքնես։ Մնացածն էլ՝ ոնց մենք, տենց էլ՝ դու»։ Այդպես մնացի 61-ում՝ «սվյազ»-ում։

Ստեփանակերտում կյանք կար, բայց՝ նկուղներում

«Տեղավորվելուց հետո, հաջորդ առավոտն առաջին հերթին ուզում էի հասկանալ՝ բա վտանգը ստեղ ո՞րտեղից ա, էս ի՞նչն ա շենքերը սենց քանդում։ Քաղաքում ամաչելով հարցրեցի՝ «Շուշին ո՞րտեղ է»։ Երբ ցույց տվեցին՝ հասկացա, թե որքան մոտ ենք, որքան տեսանելի է Ստեփանակերտը կրակի համար։



Ստեփանակերտում կյանք կար, բայց՝ նկուղներում։ Նկուղներում քնում էին, ապրում, գուցե, նարդի էլ էին խաղում, հիվանդանում էին, փորձում էին բուժվել։ Երեխեք կային, որոնց հայացքները ես մինչև հիմա հիշում եմ։

Ստեփանակերտում այդ օրերի կյանքի ցուցիչ էր մի դրվագ՝ մեր կազարմա մի անգամ ավչարկա շուն մտավ։ Վախենալու էր տեսնել, թե կենդանին մի փոքր կտոր չոր հացի համար ինչ էր անում, ինչի էր պատրաստ։ Խաղաղ քաղաքում հիմա շանը երևի հաց տաս՝ վրան չի էլ նայի, իսկ այդ տեսարանը...

Այդ օրերին Արթուր Փափազյանի հետ եղա Խոջալուում, նկարեցի քաղաքը, ռեպորտաժ պատրաստեցի «Вести»-ի համար, որը հակադրեցի այդ օրերին ադրբեջանական թղթակցի պատրաստածին»։

Վախը վերանում է անզորության շոկից

«Վախը վերանում էր շոկից։ Ինձ մոտ երևի Կիչանի (գյուղ Մարտակերտի շրջանում-հեղ.) առաջին օպերացիայից հետո եղավ՝ մարտ ամսի կեսերին։ Կիչանը բարձունքի վրա էր, ներքևում՝ ադրբեջանական Սրխավենդը։ Մի օր լուր ստացանք, որ թուրքերը խփում են Կիչանին, միանգամից բոլորս լցվեցինք մի ԲՏՌ-ի վրա ու գնացինք։



Հիշում եմ՝ Կիչանում մի ավտոբուս տեսա, ավտոբուսի մեջ վառարան էր դրած, կողքը՝ զենքով աղջիկներ։ Հենց կիչանցի էին, աղջիկները զենքով իրենց գյուղն էին պահում։ Այդ օրը մենք բացարձակ զինամթերք չունեինք, մենակ «Ալազանի» երկու ուսումնական արկ։ Հրամանատարը, կարծեմ, անունը Բաբաջան էր՝ կրակի հրաման տվեց։ Մի քանի րոպեից թուրքերի կողմից սկսեց «պուշկան» աշխատել՝ Հոլիվուդը գլուխը պատով է տվել այդ տեսարանի առաջ։ Մենք բարձունքի վրա էին՝ թիկունքներումս՝ բլուր։ Արկերը թռնում էին մեր գլխավերևով ու պայթում թիկունքներումս՝ բլրի մեջ։ Էդ հմայքը, էդ գեղեցկությունը՝ եսիմ, դրան կարելի՞ է գեղեցկություն ասել... արկի պայթյունը սարի մեջ, հրե ամպը ու մի քանի վայրկյանից խայտառակ ուժեղ ձայնը։ Վախն այդ պահերին է վերանում՝ անզորության շոկից»։

Պատերազմն ու կյանքի «քամին»

Տարիներ առաջ Արթուր Գրիգորյանը հրապարակեց 92թ.-ին Ստեփանակերտում` կապի զորանոցում, արված մի տեսանյութ, որում հնչում էր Ձախ Հարութի «Քամի, քամի» երգը: 



«Քամի, քամի» երգի տեսանյութի օրը բացառիկ էր պատերազմում։ Բացառիկ էր, որ հոսանք ունեինք, բացառիկ էր՝ զգացողությունների առումով։

Ինչպես քաղաքացիական մարդկանց զորքի զենքերն են հետաքրքրում, այնպես էլ՝ Ղարաբաղում բոլորին իմ տեսախցիկն էր հետաքրքիր։ Այդ օրը, չգիտես որտեղից, կազարմայում տղերքից մեկի մագնիտոֆոնը միացավ՝ «Քամի, քամի»-ով, երեխեքից մեկը կամերաս թռցրեց ու սկսեց նկարել։ Ժապավեն չկար, ես ամեն կադրը դողալով էի անում, բայց այդ անգամ, չգիտեմ ինչի ասեցի՝ «դե լավ է, նկարի»։

«Քամի, քամի»-ն կյանքի նշույլ էր։ Այնքան տաք բան կար դրա մեջ։ Երգը քեզ վերադարձնում էր անհոգության շրջան, քո հուշերին։ Հիշեցի, ոնց էինք դպրոցական տարիներին հավաքվում դասընկերոջս՝ Կարենի տանը, իբր պարապելու, ու երբ Օֆիկ տոտան գնում էր հաց սարքելու, թաքուն հանում էինք մագնիտոֆոնն ու «Քամի, քամի»-ն լսում։ Մեկ էլ՝ պատերազմի մեջտեղում էդ նույն «Քամի, քամի»-ն։ Փրկող էր»։

Շուշին օդում էր. բոլորը գիտեին, որ պետք է, բայց ե՞րբ, ո՞նց, ի՞նչ ուժերով

«Բոլորը գիտեին՝ Շուշին պետք է վերցնել։ Շուշին չվերցնելը նշանակում էր ուղղակի նստել ու սպասել, թե Ստեփանակերտում մահը երբ կգտնի քեզ։ Բայց ե՞րբ, ո՞նց, ի՞նչ ուժերով։

1992թ.-ի մայիսի 7-ն էր։ Դուրս էի եկել քաղաքում նկարելու։ Վերադառնում եմ կապ, մեկ էլ Ալիկը (Ալեքսեյ Ալեքսանյան, Շուշիի ազատագրման օպերացիայում Կրկժանի ուղղության կապավոր-հեղ.) ասում է՝ չե՞ս գալիս, ասում եմ՝ ու՞ր, ասում է՝ Շուշի ենք գնում, շուտ արա, ակումուլյատորներդ ի՞նչ վիճակում են»։

Այդ ժամանակ աչքերդ վառվում էին, գիտեիր, որ դու ինչ-որ մեծ բանի մասնակից ես դառնում։ Լցվեցինք, գնացինք Ստեփանակերտի վերևներով, այդ թաղամասերին ոնց որ Արմենավան էին ասում։ Եկանք մի հատված, որտեղ զորքից արդեն մարդիկ կային, ծանոթներ տեսա՝ Կիչանից տղերքին, օպերատոր Շավոյին (Շավարշ Վարդանյան-հեղ.)։ Կամաց-կամաց սկսեց մութն ընկնել, ինչ-որ տեղից կիթառ գտնվեց, տղերքը նստած էին՝ ամեն մեկն իր մտքի հետ։ Հիշում եմ՝ մեկը ժպտում էր, մեկն ինչ-որ անեկդոտ էր պատմում, երրորդը շատ անհոգ, չորրորդը՝ գլուխը հենած, աչքերը՝ փակ, չգիտեմ ում է հիշել, ինչ է մտածում։ Հետո որտեղից որտեղ մի դույլի չափ կոնյակ հայտնվեց, ասեցին՝ Կոմանդոսը թույլ է տվել «по пятдесят»: Խմեցինք, եկավ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա զրո ժամն ու «по команде-вперед»։



Երևի տենց մութ երբեք չեմ տեսել։ Կապը կողքս էր ու միայն դրա շնորհիվ խոսակցություններից հասկանում էինք՝ ով որտեղ է։ Խոսում էին, ասենք՝ «Սեյրան, Սեյրան, ես 17-ն եմ՝ էս ուղղությամբ գնա»։ Հետո Ալիկից իմացա, որ որոշվել էր այդ օպերացիայի ժամանակ բոլորին կապով իրենց անուններով կոչել, այսինքն՝ «պազիվնոյներն» իրական անուններն էին՝ այն հաշվարկով, որ թուրքերը երբեք չէին մտածի, որ նման գործողությունում հայերն իրար հետ կապով իրական անուններով, լրիվ բաց կշփվեն։ Առաջ շարժվելիս մեզ կատեգորիկ արգելված էր ծխելը, որպեսզի բարձունքից չնկատվենք։ Թեքվում էինք մեջքով դեպի Շուշին, շատ զգույշ մի քանի ծուխ անում ու վերջ։ Անդադար գնում էին։ Մի գետ կար՝ մեկ մոտենում էինք դրան, մեկ՝ հեռանում. ինչ-որ պահի «պաուզա» տվեցին։

Այդ ժամանակ դեռ մի քանի հոգի գիտեր, թե հստակ ինչ է լինելու։ Ներքին խոսակցություններից գիտեինք, որ խոստացվել է շատ հզոր «арт. подготовка»՝ այսինքն՝ հրետանային աջակցություն մերոնց կողմից։ Դա գրոհի դասական ձևն է։ Քիչ հետո թիկունքից մերոնք սկսեցին խփել, մենակ ձայներն էր լսվում ու պարզ էր՝ հրետանի է։ Երևի կես ժամ, քառասուն րոպե տևեց դա։ Մինչև լուսանալը մեր ուղղության առաջապահ ջոկատը պոկվեց առաջ, դրա մեջ ընկերս էր՝ Հովսեփ Հակոբյանն, ով, ի դեպ, մինչ այսօր «Շուշիի ազատագրման» համար մեդալ էլ չունի։ Հետո արդեն իմացա, որ իրենք առանց մի կրակոցի՝ մերձամարտով 2 պոստ հանել էին։

Մայիսի 8-ի լուսաբացը փոշու մեջ էր։ Հիշում եմ կողքս ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայան էր, իր օպերատորը, Շավոն։ Մեր ականանետն այնքան մոտ էր խփում, որ հողի մի մասը թափվում էր մեր գլխին։ Սվետային այս տարվա փետրվարին Երևանում հանդիպեցի՝ 25 տարի անց միանգամից, մի րոպեում ճանաչեցի, որովհետև Շուշիի մոտ այդ առավոտն իրեն նկարել էի ու դաջվել էր հիշողությանս մեջ։ 

Մեր ուղղության հրամանատարը Վալերի Չիտչյանն էր, ինքն անընդհատ կապերի մեջ էր։ Հիշում եմ՝ հրաման եղավ, որ մի բարձունք կար, պետք է հասնեինք այնտեղ։ Այդ պահին չէինք էլ մտածում՝ թշնամին մի կողմ, բա մեր շնչառությունը թեկուզ կհերիքի՞, որ հասնենք բարձունքին. հասանք։ Այնտեղ շատ այլանդակ կռիվ էր...գիտե՞ս, ինձ համար շատ երևանյան բեսեդկեքի խոսակցություն է, որ «դե Շուշին թուրքերը հանձնել են և այլն», ծայրահեղ վիրավորական է Շուշին վերցրած տղերքի նկատմամբ, որովհետև կրակի այն տարափը, որ գալիս էր... ֆանտաստիկ էին կռվում։

«Ֆսսս՜»՝ էս ֆսսոցն ա, որ մահ ա բերում։ Ճտոցը մահ չի բերում, գնդակի ճտոցը լսում ես՝ նշանակում է քոնոնք են կրակում, բայց էն ֆսսոցը՝ էդ քո մահն ա... Տենց պահերին մենակ սառը գլուխն ա փրկում, եթե դու սառն ես՝ չես զոհվի։ Հիշում եմ, այդ պահին օպերատոր Շավոն ասեց՝ «նկարե՞նք իրար», հասկացա ինչի համար ա ասում, ի՞նչ գիտես՝ ինչ է լինելու. նկարեցինք։

Կարենը

Մարտում վիրավոր տվեցինք, 20 տարեկան երեխա էր՝ Կարենը։ Կապով լսում էի՝ մյուս ուղղություններում էլ զոհեր կային, կարծեմ ասեցին «Կամո, էսինչը զոհվել է, ախպորն ասեք»... Մարտն այդ ընթացքում մեր ու իրանց միջև 150-200 մ հեռավորության վրա էր գնում ընդամենը։ Մինչև վիճակը մի քիչ նստեց, հանդարտվեց, վիրավորն արդեն արնաքամ էր լինում։ Պետք էր արագ, ոտքով, նույն եկած սարերով քաղաք՝ հոսպիտալ հասցնել։ Իջեցնում էինք ես, Սվետլանա Կուլչիցկայան, իր օպերատորն ու տղերքից մի քանիսը։ Ասեցին հերթով մեկս մի 50 մետր դիմացից զենքով պիտի գնանք։

Գիտե՞ս մարդը որ պառկած ա կտորի վրա ու դու տանում ես, շատ ծանր ա։ Պետք էր պահել գիտակցությունը, հենց զգում էի՝ աչքերը փակեց, մատս վերքի մեջ էի մտցնում՝ ցավից վեր էր թռչում։

Ասում էի՝ «Կարեն, եթե հանկարծ աչքերդ փակես, ձեռքով վերքդ սեղմելու եմ»։ Հասցրինք հոսպիտալ, Կարենը փրկվեց։ 92թ.-ի օգոստոսն էր, դեռ հիվանդանոցում էր, գնացի տեսության։ Ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներ էին, բայց արդեն ահագին լավ էր։
Հետո՝ 2005-2006 թվականներն էր, Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ում ինչ-որ գործ ունեի, մի տղա մոտեցավ, թե «չե՞ք հիշում ինձ»։ Պարզվեց Կարենն էր, խոսեցինք։
Հիմա... հիմա էլ չկա էդ տղեն։ Վերջին տեսնելուցս մի քանի տարի հետո՝ 38 տարեկանում մահացավ։ Չգիտեմ ինչից, երևի էդ ամեն ինչից էլի...

Մայիսի 9-ին Շուշիում հայելի տեսա, հայելում՝ ինձ

Կարենին իջացնելուց հետո արդեն մայիսի 8-ի կեսօրն անց էր։ Ստեփանակերտի կտուրներից նկարում էի Շուշին։ Հանդարտ էր, հատուկենտ կրակոցներ կային։ Չեմ էլ հիշում արդեն ոնց իմացանք, որ Շուշին մերն է։ Մենակ էն եմ հիշում, որ մայիսի 8-ին քանակություն-քանակություն կոնյակ կար ու ամսի 8-ի իրիկունն ամենավտանգավորը Ստեփանակերտում քայլելն էր, որովհետև կարայիր «խալոդնիյ պուլյա» ուտեիր՝ բոլորն անկանոն, ուրախությունից օդ էին կրակում։

Մայիսի 8-ի իրիկունը Ստեփանակերտի մեր կազարմայում հեռուստացույցը միացրած էր։ Թուրքերն ինչ-որ կինո էին ցույց տալիս իրենց «Az TV»-ով, նայում էինք, մեկ էլ կտրեցին կինոն, մի թուրք դիկտոր մտավ, սկսեց կարդալ, տղերքը թարգմանեցին, իմաստն էս էր՝ «էն որ հայերը հիմա հայտարարում են, թե Շուշին գրավել են, սաղ սուտ ա, մերոնք հետ հարվածով եկել են ու վերցրել քաղաքը»։ Իրականում հետ վերցնելու փորձ եղավ՝ մայիսի 9-ին, 10-ին և Շուշիի, և Ստեփանակերտի վրա օդուժ ուղարկվեց, ռմբակոծություններ եղան։

Իսկ ես Շուշի մտա մայիսի 9-ին։ Առաջին զգացողությունն ու բացառիկությունը հենց ճանապարհով մտնելն էր։ Նախորդ օրերի ժայռերով, անտառներով բարձրանալուց հետո, ազատության գլխավոր զգացողությունը ճանապարհով հանգիստ Շուշի մտնելն էր։ Բոլորը գնացին Սուրբ Ղազանչեցոց, այնտեղ հայտնի աղոթքի արարողությունն էր տեղի ունենում։ Ես Արթուր Փափազյանի հետ էի, իրեն էլ գլխավորապես կապն էր հետաքրքրում, գտնել-վերցնելը հնարավոր սարքավորումները՝ դրանք փնտրելու կարևորագույն տեղը հեռուստաաշտարկն էր։ Միասին գնացինք։



Հիշում եմ այնտեղից ես էլ ռազմավար ունեցա՝ տասնյակներով Ադրբեջանի «Народный фронт»-ի վկայականներ բերեցի, բոլորը թողել փախել էին ու մի քանի տուփ ֆիլտրով «Իզմիր» սիգարետ։ Հեռուստաաշտարակում նկարում էի, մեկ էլ հայելի տեսա, հայելում՝ ինքս ինձ, աչքով արեցի՝ ասեցի սա էլ էսպես թող մնա։ Վաղուց հայելի ու հայելում ինձ չէի տեսել։ Ստեփանակերտում նույնիսկ ամբողջական ապակի չէր մնացել, բոլորը կոտրված էին՝ ի՞նչ հայելու մասին էր խոսքը։

Վերջում՝ նեղության պահի ու արդարության մասին

Շուշիի ազատագրման բացառիկությունն, ըստ իս, ամենաճիշտը բնորոշվում է «Կոմս Մոնտե Քրիստոյից» վերցրած մի արտահայտությամբ՝ «այս նեղությունն էր, որ մեզ ստիպեց»։ Հոգեբանորեն սա նշանակում էր՝ եթե կարողացանք վերցնել Շուշին, ուրեմն չվերցվող բան չկա։ Շուշիից մենակ ռագատկայով, չգիտեմ, միջնադարյան ձևով քար գլորելով կարելի էր մեծաթիվ զորք վերացնել։

Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր ոգին նեղության պահին է դրսևորվում։ Տես՝ նույն 2016թ.-ին. մարտի 31-ին ու ապրիլի 2-ին մենք տարբեր, երկու տարբեր ազգեր էինք։ Ապրիլի 2-ին բոլորս նույնն էինք, անգամ կազինոյում օրն անցկացնողները երևի մի ձեռքով խաղադրույք էին անում, մյուսով՝ խաչ տղերքի համար։ Չգիտեմ, բայց սա ճիշտ չի երևի։

Մեզ միավորողը նեղությունը չպիտի լինի, երևի պիտի լինի արդարությունը։ Ամենապարզը՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալ հիմա 5000-6000 մարդ ունի՝ մինչդեռ գործողությանը 1000 մարդ էլ չի մասնակցել, ու իմ ճանաչածներից մի մասն անգամ մեդալ էլ չունի։
Իսկ անձամբ ի՞նձ։ Անձամբ ինձ՝ Շուշին վստահություն տվեց, որ, չգիտեմ, երևի Աստված ինձ պահում է։ Մեկ-մեկ, որ ինքնաթիռի մեջ եմ լինում ու օրինակ վատ եղանակի պատճառով սկսում է ուժեղ թափ տալ, մի պահ իրար եմ խառնվում, հետո հիշում եմ Շուշիում լսած, կողքովս անցած ֆսսոցներն ու քմծիծաղ տալիս։

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Արթուր Գրիգորյանի նկարահանումներից

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ