11/05/2017 17:51
Վիկ Դարչինյանը պատրաստվում է իր վերջին բռնցքամարտին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգի աշխարհի երբեմնի բացարձակ չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը պատրաստվում է օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին անցկացնել իր կարիերայի վերջին մենամարտը:
Aysor.am-ին վստահելի աղբյուրից հայտնի դարձավ, որ մարզիկների պրոմոութերների նախնական պայմանավորվածությամբ Ավստրալիայում բնակվող վանաձորցին մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Գրադովիչի հետ:
Մենամարտի անցկացման վայրն ու օրը դեռևս հստակեցված չէ: Հայտնի է միայն, որ մոտ մեկ ու կես ամսից Դարչինյանը վերադառնալու է Հայաստան, որպեսզի իր երկարամյա մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ պատրաստվի հրաժեշտի մրցամարտին: