07/07/2017 11:31
Ինչ պատկեր կունենա կոալիցիան 2018-ին, կքննարկվի ապրիլին. Էդուարդ Շարմազանով
2018 թվականի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է կառավարությունը», - ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե կա արդյոք ցանկություն ՀՅԴ-ն փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովն ասաց, որ ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ թե ինչ պատկեր կունենա կոալիցիան 2018-ին. կքննարկվի հաջորդ տարվա ապրիլին: