12/07/2017 11:11
«էդ տղու մազին մի բան լինի, պայթացնելու եմ ձեզ». «Սասնա ծռերի» գործով Սեդրակ Նազարյանը վատացել է
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը դեռ չսկսած 15 րոպեով հետաձգվեց. մեղադրյալ Սեդրակ Նազարյանն իրեն վատ է զգացել և նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Aysor.am-ի թղթակիցը դատարանից փոխանցում է, որ այս գործով մեղադրյալների փաստաբանների մի մասը դեռ չի եկել դատարան։
Նիստի եկող բոլոր քաղաքացիները ոստիկանների կողմից զննության ենթարկվեցին։ Մանրամասն զննվեցին նաև դատախազները։
«Կռված տղայա էդ տղեն, թոք չունի, դե թող էդ տղու մի մազին բան լինի, պայթացնելու եմ ձեզ», - մեր թղթակցի փոխանցմամբ, ասաց Սեդրակ Նազարյանի մորաքույրը։