Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է

22/08/2017 15:45

Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է


90-ականներին Սամվել Երվինյանի ջութակի ելևէջները գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում էին հնչում, ու դժվար չէր կռահել, որ մի օր այդ հնչյունները օտարների պատուհաններից են ներս մտնելու: Նրա կատարողականությունն անտարբեր չթողեց աշխարհահռչակ երաժիշտ Յաննիին, և արդեն շուրջ 15 տարի հայ վիրտուոզն իր կարևոր տեղն ունի Յաննիի խմբում:

Aysor.am-ի զրուցակիցը Սամվել Երվինյանն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող ու ստեղծագործող երաժիշտն այս ամառը որոշել է անցկացնել հայրենիքում՝ ծնողների ու հարազատների միջավայրում: Հայաստան է եկել օգոստոսի 15-ին, կմեկնի սեպտեմբերի 20-ին:

- Պարոն Երվինյան, հայաստանյան այս այցելությունը գործնակա՞ն, թե՞ անձնական բնույթ է կրում:

- Այս անգամ հայրենիք այցելությունս անձնական պատճառներ ունի. շատ էի կարոտել ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս: Իհարկե, կարոտս մեծ էր նաև հայրենիքիս նկատմամբ:

- Վերջին անգամ ե՞րբ եք Երևանում եղել: Շա՞տ է փոխվել մեր քաղաքը:

- Ուղիղ մեկ տարի առաջ եմ այստեղ եղել: Այս ընթացքում իմ սիրելի քաղաքը գրեթե չի փոխվել: Գիտեք, շատ կցանկանայի, որ Երևանը մաքուր լիներ: Հատկապես կենտրոնը, քանի որ ես քաղաքի գրեթե կենտրոնում եմ ծնվել: Մեր մայրաքաղաքը՝ Երևանն արժանի է, որ իրեն մաքուր պահեն ու փայփայեն:

- Ձեր՝ այստեղ գտնվելու մասին համացանցից տեղեկացանք. օրերս բոլորը գրում ու խոսում էին, որ երևանյան խանութներից մեկում հաճախորդների փոխարեն դուք եք վճարել: Թեև համագործակցում եք համաշխարհային ճանաչում ունեցող Յանիի խմբի հետ, ինքներդ էլ մեծ ճանաչում ունեք, սակայն Հայաստանում շատերը կարող են Ձեր բարեգործական քայլը որպես փիար միջոց համարել: Իրականում, ինչո՞ւ նման ցանկություն առաջացավ: Հեշտությա՞մ համաձայնվեցին, որ իրենց փոխարեն վճարեք:

- Չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, կմտածեն, թե ես դա փիարի համար եմ արել: Պարզապես այդ պահին լավ, բարձր տրամադրություն ունեի: Այդ մարդիկ դժվարությամբ համաձայնվեցին: Չէ՞ որ հայերը հպարտ ազգ են…

- Նման քայլերի հաճա՞խ եք դիմում:

- Ամբողջ կյանքում:

- Հայաստան այցելելիս որտե՞ղ եք բնակվում: Ձեր տունը պահպանվե՞լ է, թե՞ վաճառել եք: Ունե՞ք այստեղ հարազատներ:

- Իմ տունը պահպանվել է, բայց ես գալուց ծնողներիս մոտ եմ մնում: Իմ բոլոր հարազատները Հայաստանում են: Բայց ընկերներս՝ ոչ թե երկրպագուներս, այլ հենց ընկերներս, ամբողջ աշխարհում են սփռված: Շատ-շատ են նաև հայ ընկերներս, որոնց անունները չեմ թվարկի, քանի որ ժամանակը չի բավականացնի (ժպտում է՝ հեղ.):

- Հաճա՞խ եք Երևան գալիս:

- Առաջին իսկ հնարավորության դեպքում:

- Այս անգամ ովքե՞ր են Ձեզ ուղեկցում, ընտանիքի հե՞տ եք եկել:

- Ո՛չ, այս անգամ մենակ եմ եկել, քանի որ երեխաներիս դասերը օգոստոսի 14-ից սկսվել են:

- Քանի՞ երեխա ունեք, հետևո՞ւմ են հայրիկի ճանապարհին:

- Երկու որդի ունեմ, ավագ տղաս Լաս Վեգասի համալսարանում է սովորում, հարվածային գործիքների վրա է նվագում: Իմ վերջին ալբոմում նա է բոլոր հարվածային գործիքների նվագողը: Կրտսերս միջնակարգ դպրոցում է սովորում: Երկուսն էլ գերազանցիկներ են:

- Ձեր կինը և՞ս երաժիշտ է:

- Այո՛, միասին սովորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում էլ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

- Բնակվում եք ԱՄՆ-ում: Հատկապես նոր սերնդին հետաքրքիր կլինի՝ ե՞րբ և ի՞նչը արդեն իսկ սիրված ու ճանաչված երաժիշտին տարավ Հայաստանից:

- Ես ընտանիքիս հետ Ամերիկա մեկնեցի 2002 թվականին: Մինչ այդ երեք անգամ եղել էի այնտեղ, բայց մենակ: Հայաստանն իմ կարիերայի համար արդեն «փոքր» էր: Ներեցեք անհամեստությանս համար, բայց ինչպես հին առակում է ասվում՝ «Большому кораблю большое плавание» (ժպտում է՝ հեղ.):

- Բացի Յաննիի հետ համագործակցելուց, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք այդտեղ:

- Անկեղծ ասած, Յաննիի հետ ես շատ զբաղված եմ, բայց միշտ էլ փորձում եմ ժամանակ գտնել և՛ ընտանիքիս, և՛ անհատական գործունեությանս համար: Աշխատում եմ իմ նախագծերի վրա: Ներկա պահին զուգահեռաբար երկու ալբոմ եմ ձայնագրում: Նրանցից մեկում բազմաժանր ստեղծագործություններ են, այդ թվում նաև իմ աշխատանքները: Երկրորդ ալբոմը դասական երաժշտության սիրահարների համար է, այնտեղ ներկայացնում եմ Բախ, Գլյուկ, Մոցարտ, Պագանինի, Պաբլո Սարասատե…

- Ի դեպ, Ձեր և Յաննիի համագործակցությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ այդ հարցում աջակից ունեիք:

- Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ հին ընկերոջը՝ Արա Գևորգյանին, ում հետ համերգային ծրագրերով հանդես էր գալիս հայտնի երաժիշտ Պեդրո Էուստաչեն: Վերջինս երկար տարիներ նվագել էր Յաննիի հետ: Հենց այս ծանոթությունից էլ ամեն ինչ սկսվեց…

- Թեև ասում են, որ երաժշտությունը լեզու չի ճանաչում, բայց, այնուամենայնիվ, Ձեր ջութակի առաջին իսկ ելևեջները հուշում են հայկական արմատների մասին: Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերում հայկական երաժշտությանը:

- Զարմանալի կլիներ, եթե իմ երաժշտության մեջ չլինեին հայկական տարրեր: Պապիկս Մուշեղ Երվինյանն է, ումով ես շատ եմ հպարտանում: Նա Շապին Գարահիսարից է, որտեղ ծնվել է նաև հայ ազգի հերոս Անդրանիկ Օզանյանը: Նույնիսկ նրանց միասնական լուսանկարներն են պահպանվել… Ինչ վերաբերում է ամերիկացիների՝ հայկական երաժշտության նկատմամբ վերաբերմունքին, բնականաբար, շատ լավ են ընդունում: Այլ հարց է՝ ինչպե՞ս է այդ երաժշտությունը կատարվում…

- Պարոն Երվինյան ծնվել եք Հայաստանում, բնակվում եք ԱՄՆ-ում, ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հարազատ: Ստեղծագործող մարդու համար որքանո՞վ է կարևոր բնակավայրը: Կարող է արդյոք երկիրը փոխել արվեստագետի մշակութային ճաշակը:

- Միգուցե ապրելու վայրը նշանակություն ունի: Ամեն դեպքում, ես իմ լավագույն ստեղծագործությունները Հայաստանում եմ գրել: Ամերիկան բազմազգ երկիր է, ես տարբեր ազգերի շատ երաժիշտների հետ եմ աշխատել, ինչը, բնականաբար, արտացոլվել է իմ աշխատանքներում, ազդել է դրանց վրա: Ընդհանրապես, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի (ժպտում է՝ հեղ.):

- Ստացվո՞ւմ է ԱՄՆ-ում պահպանել հայկական արմատները, թե՞ արդեն զգում եք ձուլման վտանգը:

- Բնականաբար, որքանով հնարավոր է՝ պահպանում ենք հայկական արմատները: Չէ՞ որ արյունը երբեք չի փոխվում:

- Գաղտնիք չէ, որ երաժիշտներից շատերն այսօր առաջնահերթություն են տալիս մասնավոր հրավերներին, քանի որ դրանք կոմերցիոն բնույթ են կրում և երաժիշտին օգնում են շատ ավելի մեծ գումար վաստակել: Դա չի՞ խանգարում մասնագետի բուն գործունեությանը:

- Կոմերցիան վատ բան չէ, դա լավ է: Բայց այն չպետք է բացասաբար ազդի ստեղծագործական գործունեության վրա: 

- Երիտասարդ հայ ջութակահարների հետ շփում ունե՞ք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնագիտական որակները: Համագործակցություն սպասվո՞ւմ է:

- Ցավոք, զբաղվածության և մեծ հեռավորության պատճառով չի ստացվում շատ շփվել հայ երիտասարդ ջութակահարների հետ: Բայց ուրախությամբ կնկատեմ, որ նրանց մեջ կան շատ օժտվածներ: Հիմա աշխարհում շատ են պրոֆեսիոնալ ջութակահարները, ովքեր լիովին տիրապետում են գործիքին: Բայց ինչպես մի անգամ ասել է Իգոր Օյստրախը՝ մեծն Դավիդ Օյստրախի որդին՝ քիչ են այն երաժիշտները, որոնց հնարավոր է լսել ռադիոյով, կամ հեռավորությունից, բայց ձեռագրից ճանաչել, թե ով է նա: Ի դեպ, Դավիդ Օյստրախն իմ ուսուցչի՝ Էդուարդ Դայանի ուսուցիչն է եղել:

- Քանի որ գրեթե մեկ ամիս էլ դեռ Հայաստանում եք լինելու, ունե՞ք այստեղ նախընտրած հանգստի վայր:

- Սիրում եմ հանգստանալ Ջերմուկում, Դիլիջանում, Քանաքեռ Գեսում՝ իմ բանակային ընկեր Հարութի մոտ:

- Պարոն Երվինյան, շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր հարցազրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Ամբողջ սրտով խաղաղություն ու համբերություն եմ մաղթում հայ ազգին:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով Այսօր, 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Այսօր, 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել Այսօր, 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան Այսօր, 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ Այսօր, 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են Այսօր, 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև Այսօր, 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց Այսօր, 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Այսօր, 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան Այսօր, 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին Այսօր, 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է Այսօր, 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար Այսօր, 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք Այսօր, 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան Այսօր, 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով Այսօր, 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան Այսօր, 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան Այսօր, 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան Այսօր, 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ Այսօր, 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Այսօր, 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել Այսօր, 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար Այսօր, 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) Այսօր, 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին Այսօր, 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ