04/09/2017 16:43
ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա Հայաստանի դրոշը փոխարինվել է ադրբեջանականով
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա Հայաստանի դրոշը փոխարինել է ադրբեջանականով։
Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին Վրաստանի ՊՆ-ի կողմից հայտարարվել էր նախապես, իսկ Ադրբեջանի մասնակցության մասին խոսք անգամ չկար։
Նշենք, որ Հայաստանյան պատվիրակությունը չի մեկնել Վրաստան, որտեղ պետք է մասնակցեր Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին։
Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-ից 11-ը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: