12/09/2017 12:23
Հայաստանը կդառնա ԵԱՏՄ միակ երկիրը, որ պայմանագիր կունենա Եվրամիության հետ. Ֆրանսիայի դեսպան
Պետք չէ այլևս հետ նայել, պետք է առաջ նայել, այսօր Գերմանիայի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին:
«Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ երկու տարբեր գոտնիներում գտնվել: Սա չի նշանակում, որ անկախ երկիրը չի կարող ընտրել իր հետագա անելիքները և գործակցային հարաբերությունները: Այն օրը, երբ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով` պայմանագիր կունենա Եվրամիության հետ», - ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
«Այդ համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ ընդձեռող ծրագիր կլինի», - ընդգծեց նա: