Կարեն Կարապետյանը ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին
19/09/2017 11:55

Կարեն Կարապետյանը ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ցանկություն ունի մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին:

Համաժողովին ներկաներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը նշեց, որ վարչապետը մեկ տարի պաշտոնավորման ընթացքում ներշնչել է վստահություն:

«Դուք նոր հեղափոխական ճամփա բացիք: Բացի այդ, կարծում եմ, որ լավ շախմատ եք խաղում, քանի որ շախ և մատ ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ` խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշոններու վրա», - հարցրեց նա:

Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց. «Այո»: