Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում. ԿԳ նախարար
22/09/2017 15:10

Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում. ԿԳ նախարար

Հ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեմ է ներառական կրթության մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու համար փորձեր են արվում։

Նախարարը նաև ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։

Նրա խոսքով՝ ՀՀ ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։ «Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել են 6 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքաներում», - նշեց նախարարը։

Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում. ԿԳ նախարար