02/10/2017 11:11
200 մլն վարկով ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև տարեվերջ. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Այդ ժամկետը նախատեսված է հենց համաձայնագրով: Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - ասաց Վ.Սարգսյանը:
Ավելի վաղ Վ.Սարգսյանն ասել էր, որ նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։