10/10/2017 12:38
ԵՄ-ն նախատեսում է 26 մլն դոլար տրամադրել Հայաստանին համայքների տնտեսական ծրագրերի իրականացման համար
Նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքում Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում համայնքերում տնտեսական ծրագրերի իրականացման և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«ԵՄ-ի կողմից բյուջետային ելքերն ու ծախսային մասը կարգավորելու պահանջ կա։ Մենք այս միջոցները մեր համայնքերին ուղղելու խնդիրներ ունենք, և ԵՄ-ն մեզ համար չափորոշիչ է սահմանել, որոնք պետք է ֆիքսել համապատասխան ֆինանսական մուտքեր ունենալու համար», - նշեց նախարարը։
Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ բյուջետային պասիվ հսկողության խնդիր կա, որը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։