12/10/2017 12:56
Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը
Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - նշեց նա:
ԱԳ փոխնախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ:
«Այդ տեսակետից նույնիսկ դիտրոդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», - եզրափակեց նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից: