24/10/2017 18:39
Վրաստանի հետ բանակցություններ են տարվում Աբխազիայով ու Հվ. Օսիայով տարանցիկ ճանապարհները բացելու ուղղությամբ. ՌԴ տրանսպորտի նախարար
Ռուսական կողմը բաց է վրացական կողմի հետ բանակցություններ վարելու համար ու պատրաստ է վերականգնել տարանցիկ երկաթուղային ու ավտոտրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Բաց ենք երկխոսության համար: Բանակցությունները տարվում են արտաքին գործերի նախարարների միջև և վերջին կոնտակտը եղել է սեպտեմբերին: Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ միայն Աբխազիայով, այլև՝ Հարավային Օսիայով», - ասել է Մ. Սոկոլովը:
Նրա խոսքով` այս նախագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Դեռևս վրացական կողմից չի հաջողվել արդյունքի հասնել, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում», - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը: