28/11/2017 12:04
Էներգետիկ ու տարանցման ոլորտները հայ-իրանական համագործակցության կարևորագույն կետերն են. Իրանի ԱԳՆ
Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Լավ հնարավորություններ են ընձեռված զարգացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Այսօր` Երևան կատարած այցի ընթացքում, ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ ու գործարարներ», - ասաց Մոհամմադ Զարիֆն` ընդգծելով.
«Էներգետիկ ու տարանցման ոլորտը մեր համագործակցության կարևորագույն կետերն են»:
Մոհամմադ Զարիֆը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանն ու հայ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի օրերին հղած ցավակցությունների համար: