07/03/2018 11:22
Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը. ԱԺ-ն օրենք ընդունեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դեմ էր միայն «Ելք»-ը։
Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամի ձայնով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Համաձայն փոփոխությունների` խորհուրդը ղեկավարելու է վարչապետը:
Օրենքի նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: