05/04/2018 12:46
Հարցման մասնակիցները վարչապետի պաշտոնում կցանկանային տեսնել Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին ու Վիգեն Սարգսյանին
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքները աճել են։
Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով, կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է 20 տոկոսից՝ դառնալով 25 տոկոս։
«Նախագահի ցուցանիշները դրական վերականգնվել են սկսած 2017-ի նոյեմբերից։ Եթե նոյեմբերին 26,7 տոկոսն էր դրական գնահատում, հիմա 29,6 տոկոսն է նախագահի աշխատանքը գնահատում դրական», - նշեց Ա.Նավասարդյանը։
Ընդդիմությանն ամբողջությամբ վստահում է հարցվածների 4,9 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 43,7 տոկոսը։
Հարցին, ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ից՝ հարցվածները նշել են Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին ու Վիգեն Սարգսյանին: