30/04/2018 10:53
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը ու վերադառնա կառուցողական դաշտ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և այդ պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երևանը գրավելու հայտարարություններ, մենք պետք է հետևողական ուժեղացնենք մեր բանակը, մեր բանակի մարտական ոգին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Դա է ճանապարհը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար», - հավելեց նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայիս դիրքորոշման շարունակվելու դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է «նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորիկային ու վերադառնա կառուցողական դաշտ»։