Որևէ պաշտոնի քննարկում չի եղել մինչ այս պահը և չկա այս պահին. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
03/05/2018 11:31

Որևէ պաշտոնի քննարկում չի եղել մինչ այս պահը և չկա այս պահին. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)

Որևէ պաշտոնի սակարկություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորն ուրախ են այն պրոցեսներով, որը տեղի է ունենում։ Որևէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը, չկա այս պահին և ես կարծում եմ՝ սազական չէ այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում», - նշեց Միրզոյանը։

Հարցին, թե Հանրապետական նախարարներից որո՞նց հետ են պատրաստ աշխատել, Միզրոյանը նշեց. «Տարբեր պրոֆեսիոնալ և անզիվ մարդիկ, անուններ, բնականաբար, չկան»։

Անդրադառնալով այս օրերին որոշ նախարարների և փոխնախարարների հրաժարականներին՝ Միրզոյանը նշեց, որ խրախուսում է այն հրաժարականները, որոնք եղել են մինչև ՀՀԿ կողմից արված երեկվա հայտարարությունը։ 

Միրզոյանն ընդգծեց, որ ինքը կոնտակտի մեջ է այն նախարարների և փոխնախարարների հետ, որոնք սատարում են շարժումը մի քանի օր առաջվանից. «Իրենք ամբողջովին կիսում են մեր մոտեցումները, տեսլականը, մեր պայքարը, բայց միայն մարդկային բարոյական փոխկապակցվածությունից ելնելով՝ չեն ներկայացնում հրաժարական»։

Որևէ պաշտոնի քննարկում չի եղել մինչ այս պահը և չկա այս պահին. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)