11/05/2018 16:59
Դեռևս չեմ տեսնում որևէ պատճառ, որ այդ հարցը բարձրացվի. Վահրամ Բաղդասարյանն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Չենք մտածում իշխանության գալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեզ համար այս պահին ամենակարևոր հանգամանքը նա է, որ այս իրավիճակում մեր ազգային անվտանգության խնդիրների նահանջ և արտաքին քաղաքականության վեկտորում փոփոխություն չունենանք, որը պայթյունավտանգ կարող է լինել: Մենք իշխանության գալու խնդիր չենք դրել», - նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի նշանակումներին՝ մասնավորապես՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ՊՆ պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակման մասին հայտարարությանը՝ Բաղդասարյանը նշեց, որ բոլորին ժամանակ է պետք նշանակվելուց հետո աշխատելու համար ու, տեսնելով նրանց աշխատանքը, իրենք գնահատականը կհայտնեն:
Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ այս պահին ինքը խորրհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում և ՀՀԿ-ն ամենևին էլ նպատակ չունի, լինելով մեծամասնություն ԱԺ-ում, տապալել կառավարության աշխատանքը:
«Նման հարց նոր կառավարության հետ չենք քննարկել, բոլորս պարտավոր ենք մեր երկրում ենթարկվել Սահմանադրությանը: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, և եթե դա Սահմանադրությունը թույլ է տալիս, կքննարկենք այդ հարցը: Դեռևս չեմ տեսնում որևէ պատճառ, որ այդ հարցը բարձրացվի», - հավելեց նա: