17/05/2018 10:13
Գյումրիում ավագանու արտահերթ նիստ է. «Բալասանյան» խմբակցության անդամները անվստահություն են հայտնում քաղաքապետին
Գյումրու քաղաքապետարանում օրենքի ուժով ավագանու արտահերթ նիստ է գումարվել։
Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն է հայտնում քաղաքապետ Սամվել Բալասանյանին։
«Գալա» խմբակցության անդամն ասաց, թե սա կազմակերպված սցենար է, քանի որ Սամվել Բալասանյանին իր թիմի անդամները չեն կարող անվստահություն հայտնել։
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկեց հարցը հանել օրակարգից. «Կեղծ օրակարգ է», - ասաց նա։
Հարցը դրվեց քվեարկության, 33 հոգանոց ավագանուց 7-ը դեմ քվեարկեցին, Նիստը վարող Սամվել Բալասանյանն ասաց, թե ինքը ձեռնպահ է քվեարկում, քանի որ իր հարցն է քննարկվում։