17/05/2018 15:23
Քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները. Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» ազատ արձակման մասին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խնդիր է առաջադրել ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները:
«Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները», - լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները:
«Բոլոր հնարավոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - նշեց Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, Արդարադատության նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»:
Նա ընդգծեց, որ այն չի կարող լինել հրապարակային։
«Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում», - ասաց նախարարը։