06/06/2018 15:14
Պաշտպանության նախարարությունում չարաշահումների դեպքեր չկան. Մակար Ղամբարյան
Պաշտպանության նախարարությունում ներդրվելու են ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմներ, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
Նա նաև ընդգծեց, որ այս պահին նախարարությունում չարաշահումների դեպքեր չկան՝ ընդգծելով, որ լինելու դեպքում դրանք կուղարկվեն ԱԱԾ։
Անդրադառնալով ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում դատախազության կողմից հայտնաբերած խախտումներին՝ փոխնախարարը նշեց.
«Դրանց վերաբերյալ ես էլ եմ դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության կենտրոնում է, բայց քանակի պակաս ու որակի խնդիր կարծես չկա»։