11/06/2018 13:00
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ նախատեսված չէ. Արման Եղոյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ, Aysor.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշեց Ա.Եղոյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։
Այսօր «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես Մոսկվայում ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը:
Աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին: