13/06/2018 13:46
Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության համար անակնկալ էր. Էդմոն Մարուքյան
Մանե Թանդիլյանի հրաժարականն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա միան Մանե Թանդիլյանի անձնական որոշումն էր, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», - հավելեց պատգամավորը։
Մարուքյանի խոսքով՝ Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։
Պատգամավորը նաև ասաց, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը։