10/07/2018 12:49
Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը. բնապահպանության նախարար
Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը.
«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելքը կա բազմաթիվ երկրներում:
«Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», - ասաց նախարարը: