27/07/2018 12:34
«Սասնա ծռերից» Դեդը ազատ է արձակվում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ դատավորը բավարարեց փաստաբանի միջնորդությունը և որոշեց փոխել Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոցը։
Նրա նկատմամբ կկիրառվի գրավ՝ 1 մլն դրամ։
Միաժամանակ դատարանը որոշեց փոխել նույն գործով մեկ այլ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի պատգամավորական երաշխավորությամբ։