31/07/2018 12:04
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը կոնսենսուսով պետք է ընդունվի. Տիգրան Բալայան
Հայաստանի սուվերեն իրավունքն է նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է», - ասաց Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ նշվել էր, որ հայկական կողմը ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։