31/07/2018 11:35
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն դեռևս չկա. Տիգրան Բալայան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն դեռևս չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Բրյուսելում նման հարց քննարկվել է, դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ հանդիպում կազմակերպելու։ Այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն չկա հանդիպման վայրի և ժամկետների վերաբերյալ», - հայտարարեց Տիգրան Բալայանը։