03/08/2018 13:13
Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ-ում նախագահությունը. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարարության առջև հարց չի բարձրացրել դադարեցնել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու ունի՞, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Այդ հարցը դեռևս ինձ հետ չի քննարկվել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանն ունի ժամկետ և կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախագահումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը»։
Նախարարն ասաց, որ կոլեգիալ որոշում է լինելու՝ կկասեցվի Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, թե ոչ։