03/08/2018 12:04
Հայաստանն արդարադատություն է իրականացնում. ՌԴ ՊՆ փոխնախարարը՝ Յուրի Խաչատուրովի գործի մասին (Տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում:
«Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում», - ասել է Ա.Ֆոմինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Յ.Ֆոմինը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մասնակցում են «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղի շրջանակներում «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման արարողությանը: