Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի տակ ստորագրել են նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները. Վիկտոր Սողոմոնյան
04/08/2018 12:39

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի տակ ստորագրել են նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են գլխավորապես Հանրապետական խմբակցության պատգամավորները, այն ստորագրել են նաև ՀՅԴ-ից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Այս ստորագրություններով նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները, դրանց մասին իրենք էլ են հայտնել: Ստորագրաթերթիկը մեծ հաշվով ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են: Կան մարդիկ նաև այլ խմբակցություններից, մասնավորապես` Դաշնակցություն խմբակցությունից», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ անուն առ անուն կներկայացնի ստորագրողներին, երբ պատգամավորների հետ հարցը համաձայնեցվի:

«Զուտ էթիկական նկատառումներից կհամաձայնեցնեմ, որ իրենք թույլ են տալիս իրենց անունները ասել: Թեև այդտեղ որևէ գաղտնի բան չկա», - ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումի տակ ստորագրել են նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները. Վիկտոր Սողոմոնյան