28/08/2018 11:12
Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. ՀՀ ԱԳՆ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա պատության մեջ սա նման մակարդակով առաջին այցելությունն էր: Այցի ընթացքում տարբեր մակարդակներում կայացած հայ-գերմանական բանակցությունների ժամանակ մշտապես ընդգծվել է հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու երկկողմ հանձնառությունը: Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. դրանք վերաբերում են և ներդրումներին և համատեղ ծրագրերին», - ասաց Աննա Նաղդալյանը: