.jpg)
21/09/2018 16:38
Արցախի հարցով Երևանի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում. ՀՀ ԱԳՆ պատասխանն՝ Ադրբեջանի նախագահին
Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում, Aysor.am-ին ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում մեր դիրքորոշումը և դրա հնարավոր փոփոխությունը, ապա կարող է ևս մեկ անգամ կարդալ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Այն հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը», - նշեց Տ. Բալայանը:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս:
Հունիսին ընդունված կառավարության ծրագրում, մասնավորապես, նշված է, որ կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը:
«Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրա կան և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում», - ասված է կառավարության ծրագրում: