02/11/2018 17:29
Հաջորդ շաբաթ ՀՀԿ համաժողով կլինի. կորոշվի ընտրությունների մասնակցության հարցը. Աշոտյան
ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա:
«Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք», - ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասաց, որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: