Չի բացառվում, որ համաներումից հետո Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա․ Արտակ Զեյնալյան
03/11/2018 13:23

Չի բացառվում, որ համաներումից հետո Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա․ Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի հերքում, որ համաներման արդյունքում ՀՀ-ում հացավորությունների թիվը կարող է բարձրանալ։
 
«Այդպիսի վերլուծություններ, վիճակագրական դիտարկումներ եղել են։ Փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է։ Չի բացառվում նաև, որ Հայաստանում ևս հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ, կամ պատրադիր չէ, որ այն բարձրանա նախկինում եղած չափով։ Այստեղ բոլորս անելիք ունենք», -  ասաց նա։
 
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը միաձայն ընդունել էր համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։
Չի բացառվում, որ համաներումից հետո Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա․ Արտակ Զեյնալյան