23/11/2018 11:23
7 ամսվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք. Մխիթար Հայրապետյան
Մայիսից սկսած 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածն, ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։
«Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն այս թիվը չի ներակայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի», - ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական օգնություն։
«Նշեմ, որ Հայաստան ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից», - ասաց նախարարի պաշտոնակատարը։